Եղիշե Չարենցի Տուն-թանգարան
Եղիշե Չարենցի բնակարանում 1964թ-ին հիմադրվում է նրա տուն-թանգարանը, որը նաև բանստեղծի կյանքի և գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոնն է։
Հավաքչական աշխատանքները տևեցին 10 տարի, և թանգարանը հպարտորեն իր դռները բացեց այցելուների առաջ միայն 1975 թ-ին։ Չարենցի 90-ամյակի առթիվ թանգարանը որոշակի փոփոխությունների ենթարկվեց և ընդլայնվեց։ Թանգարանում հաշվվում է ավելի քան 8000 ցուցանմուշ։
Թանգարանի կարևոր և գեղեցիկ մասերից է հուշատունը։ Սենյակի կահավորանքը պահպանված է՝ գրասեղանը, թախտը, Աբգար աղայից ժառանգած գորգերը, գաղտնապահարանը, Բուդդայի բրոնզե արձանները, չինական պաննոն և այլ հետաքրիր պատմական իրեր։
Աշխատանքի օրերը և ժամերը՝
երկուշաբթի՝ 11։00-16։00
երեքշաբթի-շաբաթ՝ 11։00-18։00
Հանգստյան օրը՝ կիրակի
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիա /հայերեն/ - 4000 դրամ
Էքսկուրսիա /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ - 5000 դրամ
Մեծահասակներ - 1500 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ - 750 դրամ
Կրթական ծրագրեր – 1 տոմսը՝ 1000 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։